Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ
Քաղաքականություն

Արմեն Աշոտյանի գործով քննիչին շռայլորեն վարձահատույց են եղել. Տիգրան Շոխոյանի կարիերան․ 168․am

168․am-ը գրում է․

2018թ. իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանությունն իսկական որս սկսեց նախկին իշխանությունների տարբեր տրամաչափերի գործիչների նկատմամբ: Հարուցվեցին քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը չի հանգուցալուծվում մինչ այժմ: Հարուցված քրեական գործերով 5-6 տարի անց չկան դատավճիռներ, թեպետ, իհարկե, գտնվեցին քննիչներ, ովքեր փութաջանորեն սկսեցին նախաքննություն իրականացնել («Դե, տուն ենք պահում, ի՞նչ անենք…»  պատճառաբանությամբ), ու որոշները մինչ այժմ իրականացնում են, դատախազներ, ովքեր պաշտպանում են մեղադրանքը, և, իհարկե, կան դատավորներ, ովքեր դակում են նախաքննության վճիռները: Փաստացի, նրանք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների թիվ մեկ գործիքը, որոնց միջոցով էլ «գործերը կարվում են»:

Իրավապահ համակարգի նշված ներկայացուցիչներից շատերը ինչ-որ պատահական զուգադիպությամբ կարիերային աճ են գրանցել հատկապես 2018թ.-ից հետո: Նրանցից է դեռևս բոլորովին վերջերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Շոխոյանը: Վերջինս այն քննիչն է, ում ստորագրությամբ որոշումից հետո արգելափակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը երկրից:

Հետո Տիգրան Շոխոյանը այս գործով «նախաքննություն» իրականացրեց, հաջողությամբ կազմակերպեց Արմեն Աշոտյանի կալանքը, և վերջինս արդեն 7 ամիս կալանավորված է: Օրեր առաջ էլ դատավոր Վահե Դոլմազյանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Աշոտյանի կալանքի ժամկետը բոլոր հնարավոր համակցված խափանման միջոցների միջնորդության պարագայում, ու հիմա ՀՀ-ի քաղաքական դաշտում դժվար է գտնել մարդկանց, ովքեր Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ չեն համարում:

Քննչական կոմիտեի 37-ամյա բարձրաստիճան պաշտոնյայի կարիերային աճը սկսվել է 2018թ.-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, 2019թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2020թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2021թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ):

Մինչ 2018թ.-ը Տիգրան Շոխոյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ էր:

Տիգրան Շոխոյանի կարիերային աճը, սակայն, փաստորեն շարունակվում է: Արմեն Աշոտյանի կալանքը հաջողությամբ գլուխ բերելու համար նրան շռայլորեն վարձահատույց են եղել. վերջինս նշանակվել է Արարատի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող:

Արգիշտի Քյարամյանը անհանգստանալու տեղ ունի. մի քիչ էլ Արմեն Աշոտյանը երկար մնա կալանավորված, Տիգրան Շոխոյանը կարող է հավակնել ՔԿ նախագահի պաշտոնին: