Չինաստանը վերջին տարիներին դարձել է ավելի ագրեսիվ և ինքնավստահ. Դեյվիդ Քեմերոն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Չինաստանը վերջին տարիներին դարձել է ավելի ագրեսիվ և ինքնավստահ: Նրա խոսքով, Պեկինի քաղաքականության մեջ շատ բան է փոխվել այն պահից, երբ նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և ջերմ հարաբերություններ է պահպանել Չինաստանի հետ:
Այս մասին գրում է Bloomberg-ը։
Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել փոխգործակցությունը Չինաստանի հետ արհեստական ինտելեկտի և կլիմայի փոփոխության ոլորտներում։
«Քեմերոնի խոսքերն ընդգծում են Չինաստանի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վատթարացումը, քանի որ նա 2015 թվականին վարչապետի պաշտոնում ոսկե դարաշրջան բացեց»,- նշվում է Bloomberg-ի հոդվածում: