Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հետաձգել Էկվադոր մեկնելը
Ֆրանսիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել, որ իր քաղաքացիները հետաձգեն ուղևորությունները դեպի Էկվադոր անկարգություններից հետո:
«Ֆրանսիացիները, ովքեր պլանավորում էին մեկնել Էկվադոր առաջիկա օրերին, խորհուրդ է տրվում հնարավորինս հետաձգել իրենց ուղևորությունը»,- ասել է Արտաքին գործերի նախարարությունը իր կայքում տարածած հայտարարության մեջ:
Ընդգծենք, որ Էկվադորում անկարգությունների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ: