Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ
Քաղաքականություն

Վստահ ենք, որ միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը. ՀՅԴ բյուրո

ՀՅԴ Բյուրոյի ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. 

«Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։ Դավադիր պայմանավորվածությունների ու հանցավոր անգործության արդյունքում հայաթափվեց Արցախը, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր կորուստ, հարյուրավոր նվիրական զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր։ Իրադարձությունների նման ընթացքը կանխելու ջանքը ցավոք բավարար չեղավ։ Անտարբերության, սեփական ուժերի նկատմամբ թերահավատության, պառակտվածության, ազգային-պետական շահերի ստորադասման արմատացած դրսեւորումները այդպես էլ չկարողացանք հաղթահարել։ Ու դրա համար վճարեցինք շատ թանկ։

Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանում Հայաստանը և ողջ հայությունը տակավին շարունակում են կանգնած մնալ ճգնաժամի և լրջագույն մարտահրավերների առջև։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հեշտ ու արագ լուծումներ չկան։ Մենք խնդիր ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Արտաքին մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել առանց ներքին մարտահրավերները հաղթահարելու։ Մեր բոլորի գերխնդիրն է նոր կորուստներ ու կենսական զիջումներ, անվտանգային իրավիճակի վատթարացում թույլ չտալը։ Այս ամենը մենք ի զորու ենք անել, եթե վերականգնենք հավատը մեր ուժերի նկատմամբ ու մեր ռեսուրսների ամբողջական գույքագրմամբ պայքարենք ու գործենք առանց հոգնելու։ Միայն այդկերպ կարող ենք կանխել կորուստների, պարտության ու ազգային նվաստացման այս կործանարար ընթացքը։ Օրվա հայրենադավ վարչախմբի ու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը, որը կապահովի և՛ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու անվտանգությունը, և՛ Արցախի ժողովրդի ու Հանրապետության իրավունքների պաշտպանությունը և ընդհանրապես մեր ժողովրդի բարօրությունը։

Արդարության, արժանապատվության և հավասարության արժեհամակարգերի վրա հիմնված մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը պետք է հռչակվի ազգային ռազմավարական նպատակ։

Մենք հավատում ենք մեր ժողովրդի հավաքական իմաստությանն ու ուժին և վստահ ենք, որ միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը»։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ