Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լիտվա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Վիլնյուս, հայտնում է ուկրաինական UNIAN գործակալությունը։
«Զելենսկին այցով ժամանել է Վիլնյուս։ Նախատեսվում են բանակցություններ վարել վարչապետի և պետության ղեկավարի, ինչպես նաև քաղաքական ուժերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- ասվում է Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ Լիտվայի նախագահի մամուլի ծառայության՝ Նաուսեդան և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի հակամարտության ընթացքը, Կիևին աջակցության հարցը և Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը։