Թուրք-սիրիական սահմանին թուրք զինվոր է զոհվել
Թուրք-սիրիական սահմանին բախման հետևանքով թուրք զինվոր է զոհվել, երբ փորձել է անցնել սահմանը: Դեպքի հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին հաստատել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում քրդերի դիրքերի ուղղությամբ հարվածներ են հասցրել և քրդերը պետք է լքեն Աազասան:
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ թուրք զինվորները հատել են Սիրիայի հետ սահմանը:
Թուքրիայի պաշտպանության նախարար Իսմեթ Իյելմազը պատասխանել է, որ երկրի իշխանությունները Սիրիա զորք չեն ուղարկել և մտադիր էլ չեն ուղարկելու: