Պուտինի մարտավարությունը չի աշխատի․ Դևիդ Քեմերոն
Մեծ Բրիտանիան և նրա արևմտյան դաշնակիցները պատրաստ են տարիներ շարունակ օգնություն ցուցաբերել Ուկրաինային և դա ցույց կտան Ռուսաստանին։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը։
«Մեր դաշնակիցների հետ միասին մենք ցանկանում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շատ պարզ հասկացնել, որ նրա սպասողական քաղաքականությունը մեզ հետ չի աշխատի։ Մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային 2024, 2025, 2026 թվականների ընթացքում, մենք պատրաստ ենք նրանց տրամադրել այդ աջակցությունը, քանի որ դա մեր սերնդի գլխավոր մարտահրավերն է»,- ասել է Քեմերոնը։