Հուսիթները խոշոր հարձակում են սկսել Կարմիր ծովում
ԱՄՆ-ի և բրիտանական ռազմածովային ուժերը 18 անօդաչու թռչող սարքեր և երեք հրթիռներ են խոցել, որոնք Եմենում տեղակայված հուսիթների կողմից արձակվել են Կարմիր ծովի հարավում։
Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
«Հուսիթները համալիր գրոհ են ձեռնարկել՝ օգտագործելով իրանական նախագծված միակողմանի անօդաչու թռչող սարքեր, հականավային թեւավոր հրթիռներ և հականավային բալիստիկ հրթիռներ»,- ասվում է CENTCOM-ի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:
Նախնական հաշվարկներով՝ հարձակումների հետևանքով ոչ մի նավ չի տուժել։
Մեծ Բրիտանիայի զեկույցում ասվում է, որ թիրախը Եմենի ափերի մոտ անանուն նավ է եղել: