ՌԴ-ն հարվածներ է հասցրել Խարկովին
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Խարկովում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է մանկական առողջության կենտրոն։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
«Զոհերի մասին տեղեկություններ չեն եղել: Բարեբախտաբար, շենքում մարդ չկար»,- պարզաբանել է Սինեգուբովը Telegram-ում կատարած գրառման մեջ:
Այլ վնասների մասին մարզպետը չի հայտնում։
Երեքշաբթի ուշ երեկոյան Խարկովը հերթական հրթիռային հարվածն է ստացել։ Ուկրաինական լրատվամիջոցների թղթակիցները հայտնել են, որ քաղաքում մի քանի պայթյուն է լսվել, իսկ Սինեգուբովը գրել է, որ հրթիռներ, ենթադրաբար Ս-300 համակարգերից, արձակվել են սահմանային Բելգորոդի շրջանի տարածքից։