Պենտագոնի ղեկավար Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ում չնախատեսված հոսպիտալացումը սկանդալ է առաջացրել ԱՄՆ կառավարությունում, շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով բժիշկների հայտարարությանը։
«2023 թվականի սկզբին լաբորատոր արդյունքների փոփոխությունները ցույց տվեցին, որ պետքարտուղարն ուներ շագանակագեղձի քաղցկեղ, որը պահանջում էր բուժում: Դեկտեմբերի 22-ին բժիշկների թիմի հետ խորհրդակցելուց հետո նա ընդունվեց Ուոլթեր Ռիդ ազգային ռազմական բժշկական կենտրոն և ենթարկվեց նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտության, որը կոչվում է պրոստատեկտոմիա»,- ասվում է հաղորդագրությունում։