Պերուի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Էկվադորի հետ սահմանին
Պերուի կառավարությունը Էկվադորի հետ սահմանին արտակարգ դրություն կհայտարարի այն բանից հետո, երբ հարևան երկրի նախագահը հայտարարեց ներքին զինված հակամարտություն և հրամայեց բանակին չեզոքացնել տասնյակ հազարավոր անդամներից բաղկացած հանցավոր խմբավորումները։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Պերուի վարչապետ Ալբերտո Օտարոլան։
«Պերուի ոստիկանությունը ուժեղացնում է անվտանգության միջոցառումները հարևան երկրի հետ սահմանային գոտում: Արտակարգ դրություն կհայտարարվի Պերուի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով: Նախագահ Բոլուարտեն հրամայել է. Պերուի ներքին գործերի և պաշտպանության նախարարներին անհապաղ մեկնել Թումբս՝ համակարգելու սահմանային անվտանգությունը»,- գրել է Օտարոլան X սոցիալական ցանցի իր բլոգում։