«Եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի, Ուկրաինան կբախվի սարսափելի հետևանքների». Washington Post-ի սյունակագիր
Ուկրաինայի համար ամերիկյան տրանշների դադարեցումը նման է աղետի։ Այս եզրակացությանն է հանգել Washington Post-ի սյունակագիր Մաքս Բութը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Ուկրաինայի համար փողը սպառվել է։
«Եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի, Ուկրաինան կբախվի սարսափելի հետևանքների»,- զգուշացրել է քաղաքական վերլուծաբանը։
Փորձագետը պարզաբանել է, որ այս իրավիճակը քննարկել է Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալինա Պոլյակովայի հետ, ով ամերիկյան օգնության դադարեցման հետևանքները համարել է «աղետալի» Կիևի համար։ Նա նշել է, որ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում կլինի «ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության վերջը»։
Նախօրեին ԱՄՆ-ը համարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը խլել են նախաձեռնությունը Ուկրաինայի ԶՈւ-ից (ԱԶՈւ)։ Ըստ ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիտերի, Ռուսաստանը «թելադրում է ճակատամարտի տեմպը», և դադար չի սպասվում: