Երկրորդ սպանությունը բանակում՝ մեկ օրվա մեջ. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․
«Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։
Հիշեցնենք՝ այսօր՝ Վարդենիսում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել մեկ այլ սպա՝ Կարեն Արայիկի Կարապետյանը։