Զինամթերքի հայտնաբերման մասով Երևանն ու Արագածոտնի մարզը առաջատար են. (տեսանյութ)
«Գրանցեցինք դեպքերով բավականին առատ տարի: Այդ դեպքերի հետևանքով զոհվել է 442 մարդ և տուժել 9226-ը: 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած` արտակարգ դեպքերն աճել են 2927-ով»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է եղել 2097 դեպքով: Դեպքերի բազմությամբ աչքի են ընկել տեխնածին արտակարգ դեպքերը, մնացածը սոցիալ-կենսաբանական արտակարգ եւ տարերային արտակարգ դեպքեր: Տեխնածին արտակարգ դեպքերի հետեւանքով եղել է 386 զոհ, որոնց գերակշիռ մասը եղել է ՃՏՊ-ների պատճառով, հրդեհներ եւ թունավորումներ նույնպես շատ են արձանագրվել`արտակարգ դեպքերի 95 տոկոսը:
Հովհաննես Խանգելդյանը նաև անդրադրաձավ զինամթերքի հայտնաբերման դեպքերին: Ըստ նրա՝ այս առումով հատկապես աչքի է ընկել մայրաքաղաքը, որտեղ 125 դեպք է գրանցվել` 68 զենքի և 57 զինամթերքի հայտնաբերման առնչությամբ: Մարզերից Արագածոտնում 49 դեպք է գրանցվել:
Մանրամասները՝ տեսանյութում