Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Հասարակություն

«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն ա…»․ պայթյունի հետևանքով մոր զոհվելուց հետո չորս երեխաները մնացել են հոր խնամքին (լուսանկարներ)

Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է, որ երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի աշխույժ ծիծաղով։ Տնեցիներն ասում են՝ 2․5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և միակն է, որ դեռ սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որ զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ: Գրում է medialab.am -ը։

«Մեկ-մեկ գալիս ասում ա՝ մամայիս եմ ուզում, հետո գնում, կանգնում ա մոր նկարի առաջ, ասում ա՝ նայեք, հեսա մաման, իսկ երբ տեսնում ա Նարինեի հեռախոսը մեր մոտ ա, ասում ա՝ մամայի հեռախոսը տվեք»,- աչքերը մի կետի հառած՝ ցածրաձայն ասում է ընտանիքի հայրը՝ 33-ամյա Արտակ Վարդանյանն ու ավելի ամուր գրկում իրեն փաթաթված դստերը՝ 11-ամյա Զոյային, որ Արտակի խնամքին մնացած չորս երեխաներից ավագն է։

Կնոջ ողբերգական մահվան մասին Արտակը խոսել չի կարողանում, միայն զգուշորեն տեղափոխում է նրա լուսանկարը մեկ սեղանին, մեկ էլ պահարանի գլխին, որ հանկարծ երեխաները չգցեն, իսկ լուսանկարի առջև միշտ կարմիր վարդեր է դնում։ Ասում է՝ կնոջ սիրած ծաղիկներն էին, որ իրենց ծանոթության օրվանից էր նվիրում։

«Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի՝ հլը էն ժամանակվանից, որ 19-20 տարեկան էինք․․․ Հիմա էդ կարմիր վարդերը իրա նկարի առաջ եմ դնում․․․ Համ էլ՝ հեսա ծնունդն ա, 36 տարեկան էր դառնալու»,- հիշում է Արտակը, որ թեև դժվարությամբ է խոսում, բայց լավ է հիշում այն օրերը, որ գլխիվայր շրջեցին իրենց ողջ կյանքը։

«Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին, կինս երեխեքին դպրոցից բերեց տուն, հետո իջացրեց շենքի պադվալ։ Պատերազմի սկզբից մինչև վերջ ես աշխատանքի մեջ էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում ու դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր ամեն ինչ անում․․․»,- հիշում է Արտակը։ 

«Քաղաքի վրա անդադար խփում էին, մոտ 3-4 օր էլ հոսանք չկար, պադվալներում էինք մնում էդ ահավոր պայմաններում․․․ Հետո արդեն ամսի 24-ից մարդիկ քիչ-քիչ  սկսեցին դուրս գալ»,- ասում է Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որ Նարինեի մահից հետո հոր՝ 76-ամյա Վարդան Վարդանյանի հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ օգնելու երեխաների խնամքի հարցում։

«Ամսի 25-ին իմացանք, որ վառելիք կար, ու ով կարողանում էր, գնում էր բենզին վերցնելու։ Նարինեն էլ հենց իմացավ, ինքն էլ մյուս հարևանների հետ իջավ՝ բենզինի, որ գոնե էդ հարցը լուծեր, մինչև Արտակը գար ու դուրս գայինք․․․ Բայց գնաց ու ինքն էլ վառվեց․․․ էս չորս երեխաներն էլ իրանն են, առանց մոր են մնացել․․․»,- պատմում է Կարինեն։ 

Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի:

Դեպքից հետո Վարդանյանները Նարինեին փնտրել են բոլոր հնարավոր ու անհնար վայրերում՝ հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ, սակայն ապարդյուն։ Կնոջ մասին որևէ տեղեկություն չունենալով՝ սեպտեմբերի 28-ին ընտանիքը դուրս է եկել Արցախից հարյուրհազարավոր այն արցախցիների հետ միասին, որ ավելի  քան 9 ամիս շրջափակման պայմաններում գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին և ստիպված եղան լքել սեփական հայրենիքը։ 

«Հոկտեմբերի 5-ին, երբ հասանք Հայաստան, զանգ ստացանք Կապանի դիահերձարանից ու իմացանք, որ ինքն էնտեղ ա։ Մարմինը կիսով չափ այրվել էր, բայց բոլոր փաստաթղթերը նույնությամբ պահպանվել էին։ Գրպանում երեխաների նկարներն էին ու ամուսնու ավտոյի վկայականը, տենց իմացանք, որ ինքն ա․․․»,- պատմում է Կարինեն: Նա հավելում է՝ Նարինեի մարմինը բերել են հոկտեմբերի 8-ին և հուղարկավորել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում՝ նրա հետ հողին հանձնելով նաև երջանիկ այն տարիները, որ ապրել էին Արցախում։ 

Արտակ Վարդանյանն ասում է՝ կնոջ հետ շատ երազանքներ ունեին, որ ուզում էին իրականացնել, բայց ամեն ինչ հօդս ցնդեց՝ այն էլ երկու անգամ. առաջինը 2020 թվականին, իսկ երկրորդը՝ 2023-ին՝ այս անգամ արդեն փակելով ոչ միայն Արցախի հետ կապված բոլոր երազանքները, այլև կնոջ ներկայությունը կողքին վայելելու երջանկությունը։ 

«Մինչև 2020 թվականը ապրում էինք Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում: Ամեն ինչ շատ լավ էր, ես գյուղատնտեսությամբ էի զբաղվում, Նարինեն երեխեքին էր պահում, նորմալ ապրում էինք։ Պատերազմից հետո, երբ որ գյուղը վերցրին, սկսեցինք Ստեփանակերտում ապրել, էլի քիչ թե շատ ապրում էինք, բայց էլի ամեն ինչ թողեցինք, եկանք… Հիմա ոչ էդ ամեն ինչը կա, ոչ էլ ինքը․․․ ոնց տեսնում եք․․․»,- ասում է Արտակն ու գլխով ցույց տալիս կիսադատարկ և ցուրտ սենյակը, որտեղ վազվզում են երեխաները։ 

Հայաստան տեղափոխվելուց հետո Վարդանյանները հազարավոր արցախցիների նման նոր մարտահրավերների առաջ են կանգնել: Ընտանիքը վարձակալությամբ բնակություն է հաստատել սկզբում Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում, ապա շաբաթներ անց տեղափոխվել Աբովյան քաղաքի ներկայիս բնակարան, որն աստիճանաբար սկսել է կահավորել և հարմարեցնել նվազագույն կեցության համար։ 

«Որ էստեղ էկանք, ոչ մի բան չկար, դատարկ էր, մենք ենք ամեն ինչ բերել, դրել։ Տարբեր մարդիկ, կազմակերպություններ են օգնել՝ ով ինչով կարողացել ա»,- նշում է Արտակն ու հավելում՝ այս պահին աշխատանք չունի, ապրում են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետության կողմից 6 ամիս տրամադրվող 50-հազարական դրամով:

«Բացի գյուղատնտեսությունից, Արցախում տարբեր գործերով էի զբաղվում՝ աշխատել եմ էլեկտրացանցում, դպրոցում, հետո՝ 3 տարի էլ Ստեփանակերտի ԱԱԾ-ում։ Դե, էնտեղի ԱԱԾ-ից բոլորին ազատել են, էստեղ աշխատելու առաջարկ էլ դեռ չեմ ստացել, բայց ստանալու դեպքում էլ չեմ համաձայնի, որովհետև կարող ա սահմանապահ զորքեր ուղարկեն, իսկ ես հիմա չեմ կարող էրեխեքից հեռու լինել։

Ուրիշ աշխատանքներով դեռ  չեմ էլ հետաքրքրվել, որ գտնեմ, համ էլ իրա գերեզմանը կսարքեմ, հետո կերևա․․․ մի բան կանեմ, սենց չեմ մնա․․․»,- ասում է Արտակն ու հավելում՝ թեև ապրելը շատ ծանր է դարձել, այնուամենայնիվ, փորձում է առաջ նայել՝ հանուն երեխաների և նրանց լավ ապագայի։ 

«Հա, շատ ծանր ա, մանավանդ որ ինքն էլ հետս չի։ Մեծ ցավ եմ զգում, բայց իմ մեջ եմ պահում, արտահայտվելն անիմաստ ա, որովհետև խոսելուց ավելի ծանր ա դառնում։ Պիտի ուղղակի մտածես, որ ամեն ինչ ժամանակի հարց ա, ու որ էդ ցավն էլ վաղ թե ուշ կանցնի։

Մենակ տենց մտածելու դեպքում կստացվի առաջ նայել, որ երեխոց համար ամեն ինչ անեմ ու ամեն ինչի հասնեմ»,- ասում է Արտակ Վարդանյանը։