Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Գաբրիել Աթալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Համապատասխան որոշում է կայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Երկուշաբթի օրը պետության ղեկավարը պաշտոնանկ արեց Էլիզաբեթ Բորնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։
34-ամյա Աթալը մինչ այժմ կրթության նախարար էր։