Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Հասարակություն

ՏԵՂԵԿԱՆՔ № 17՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.Today-ը շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը:

13․04․2018թ․, ելույթ՝  Ազատության հրապարակում

Խոստում - Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն:

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանը նման խոստում տվել է մի քանի անգամ։

08․06․2018թ․ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին հարցրեց, թե էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության ի՞նչ արդյունք կա։ Նախարարը պատասխանեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելը խիստ ռիսկային է և առաջարկեց ընդամենը սոցիալապես անապահովների սակագինը իջեցնել։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը դադարեց խոսել էլեկտրաէներգիայի ու գազի գների էժանացումից։ 02.09.2018թ․, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց․ «Թանկի և էժանի առումով ես կարծում եմ, որ մենք խնդիրը պետք է ձևակերպենք այսպես. գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է լինեն արդյունավետ՝ ո՛չ թանկ, ո՛չ էժան: Ես կարծում եմ, որ դա կեղծ նպատակադրում է, մենք անընդհատ ինչի մասին խոսում ենք, ասում ենք՝ էժանացնենք, էժանացնենք: Ես տրամաբանությունն ընդունում եմ, բայց մի փոքր առաջարկում եմ այլ տեսանկյունից նայենք: Մենք ունենանք գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, համոզված լինենք, որ այդ սակագինը ձևավորվել է իր, այսպես ասած, արդյունավետ շուկայական տրամաբանության շրջանակում, և ընդհանուր առմամբ աշխատենք, որպեսզի մարդկանց եկամուտները աճեն, որպեսզի այդ սակագներն իրենց համար դառնան մատչելի: Այսինքն՝ ես առաջարկում եմ, ոչ թե անընդհատ գինն իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ սակագին, որ բոլորս համոզված լինենք, որ կոռուպցիոն կամ ինչ-որ չարաշահման արդյունքում չի ձևավորվել և մտածենք մարդկանց եկամուտները բարձրացնելու, աջակցման մասին, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի»:

01․02․2022թ․հոսանքի գինը սպառողների համար բարձրացավ 5 դրամով՝ կազմելով 53․48 դրամ՝ 1 կՎտժ համար, գիշերային սակագին՝ 43.48 դրամ։

27․12․2023թ․ հայտարարվեց, որ հոսանքի գինը չի բարձրանա։ Դա արդեն համարվում է լուրջ առաջընթաց, թեև խոստացվում էր իջեցնել 20 տոկոսով, այսինքն՝ 10 դրամով։

08․04․2015թ․ - ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում

Ելույթ - Ամենակարևոր վատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի դիմաց։ Այսինքն՝ գազամատակարարաման համակարգում կորում է 20 մլն դոլարի գազ, և էդ կորած գազի համար, որ չգիտես ուր է կորել, վճարում են սպառողները։ Եթե մենք Լինեինք Ուկրաինայի տեղը, կվճարեինք կորուստների համար 9 մլն դոլարով պակաս։ Եթե էդ կորուստների նվազման համար քայլեր չեն արվում, նշանակում է՝ էդ կորուստները ինչ-որ մարդկանց ձեռնտու են։ Էդ 9-10 մլն դոլար հավելյալ գումարը ինչ-որ մեկի գրպանն է գնում։ Բա թալանն էս ա, 650 հզար սպառող կա ՀՀ-ում։

Ելույթ ԱԺ-ում՝ 03․10․2017թ․ «Ժողովուրդ ջան 21-րդ դարն է, մենք գազի մասին խոսում ենք 67 թվի խանդաղատանքով, որ գազը, գազը․․․ Մենք էս գազով էս ժողովրդին 20 տարի նստացրել ենք մի ասեղի վրա, որը մեր տնտեսութհյան ամենամեծ խոչընդոտն է»։

Խոստում - 09․09․2018թ․ - Արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած այցից հետո խորհրդարանում ճեպազրույց է տալիս և ասում․ «Ես ՌԴ նախագահին ներկայացրեցի գազի սսկագնի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես նրան ասացի, որ իրականում 150 դոլարով գազ սահմանին ստանում է ոչ թե ՀՀ-ն, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը, նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան և ըստ այդմ կարձանագրենք, թե ինչ է տեղի ունենում և կանենք հետևություններ։

Կարծում եմ ՌԴ նախագահի համար էս ինֆորմացիան նոր էր, որովհետև երբ ես ասացի, որ իրականում էնպես չէ, որ Հայաստանի բնակիչները էժան գազ են ստանում, որովհետև ԱՊՀ տարածաշրջանում անմենաթանկ գներից մեկն է Հաաստանում գազի գինը և նա իմ տված տեղեկատվության վրա զարմացավ և ասաց, որ անձամբ է հրահանգել, որ Հայաստանին էժան գազ մատակարարվի։ Եվ ինչի՞ համար է դա արել, որ Հայաստանի ժողովրդի և քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի։ Եվ նույնիսկ հիշեց, որ դա արել է նրա համար, որովհետև Գյումրիում այցի ժշամանակ մարդկանց հետ զրուցելիս հասկացել է, որ նրանց սոցիալական վիճակը լավ չէ և այդ որոշմամբ փորձել է նպստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավման վրա»։

Իրական պատկեր – 2018թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ սահմանին գազի գինը փոփոխվեց՝ 150-ից դառնալով 165 դոլար՝ 1000 խ/մ համար, սակայն սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնաց անփոփոխ։ Առաջացած վնասը փոխհատուցվել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների իջեցման, նորոգման ծախսերի հետաձգման, աշխատողների և այլ ծախսերի կրճատման հաշվին։

2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ի պատասխան՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարութան  անունից նամակով դիմում է «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի գինը վերանայելու համար՝ նվազման միտումով։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո ուղիղ եթերով հայտնում․ «Այդ հարցը քննարկել ենք և ես ասել եմ, որ ես կարծում եմ, որ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, կարծում եմ, որ կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի»։ Բանակցություններն արդյունք չտվեցին։ Գազը թանկացավ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին, ԱԳԼՃԿ-ների համար, իսկ սպառողների համար մնաց անփոփոխ՝ 139 դրամ։ Ճեղքվածքը փակելու համար «Գազպրոմ Արմենիան» ստիպված եղավ կլրճատել շուրջ 1000 աշխատակցի։

01․03․2022թ․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի սակագները թանկացնել: Բնակչության համար կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվով թանկացավ 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ։ Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկացավ 9,9 դոլարով կամ 4,4%-ով՝ դառնալով 233,9 դոլար։ Գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանացավ 9,9 դոլարով կամ 4,4%` դառնալով 233,9 դոլար։ Խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանացավ 9,9 դոլարով կամ 3,9%-ով։

Եվ այսպես, ՀՀ բնակչությունը գազի համար 2005 թվականից սկսած՝ վճարել է հետևյալ սակագնով

  • 2005թ․ 59 դրամ
  • 2006թ․ 65 դրամ
  • 2007թ․ 59 դրամ
  • 2008թ․ 75,7 դրամ
  • 2009թ․ 93 դրամ
  • 2010թ․ 123 դրամ
  • 2011թ․ 132 դրամ
  • 2012թ․ 132 դրամ
  • 2013թ․ 156 դրամ
  • 2014թ․ 156 դրամ
  • 2015թ․ 156 դրամ
  • 2016թ․ 146,7 դրամ
  • 2017թ․ 139 դրամ
  • 2018թ․ 139 դրամ
  • 2019թ․ 139 դրամ
  • 2020թ․ - 139 դրամ
  • 2021թ․ - 139 դրամ
  • 2022թ․ - 143,7 դրամ
  • 2023թ․ - 143,7 դրամ

Մինչ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր որ գազի գնի թանկ լինելը ներհայաստանյան խնդիր է, չի էժանանում կորուստների, ինչ-ինչ ծախսերի պատճառաբանությամբ և հոսում է ինչ-որ գրպաններ։ 14.06.2018թ․ RT-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում գազի թանկ գնին, ասում է․ «Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք եզրակացության, որ դա ներհայաստանյան խնդիր է: Քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Բայց սահմանից մինչեւ սպառողի տուն գազի սակագինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը կքննարկենք և կհասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին չի վերաբերում»:

12․05․2018թ․, ելույթ՝ ՊՆ-ում, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացնելիս

Խոստում - Հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք և հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարևոր է:

Իրական պատկեր – Չի հրապարակվել որևէ վերլուծություն, թե բանակում զինվորը ինչպիսի կրթական և դաստիարակչական, հմտությունների, մասնագիտացումների հարստացման դասընթացներ է անցնում։ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ-ն չեն հրապարակել որևէ տվյալ, թե այս խոստումը որքանով են կատարել։ Սակայն կարող ենք փաստել, որ զինվորը, հատկապես 2020 թվականի պատերազմից, կորուստներից, դրանից հետո բանակում արձանագրված հետընթացի, զինվորների պահման պայմանների վատացման և այլնի արդյունքում բանակից վերադառնում է վերականգնողական կարիք ունեցող հոգեվիճակում։ Բանակում ոչ կանոնադրային համարբերությունների, ոչ մարտական իրավիճակի հետ կապված կորուստները, ցավոք, շատ են, ինչը փաստում է բանակում կրթական ցածր ցենզի մասին։

Այսօր՝ հունվարի 9-ին, մամուլը հայտնեց, որ Վարդենիսի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայողն իրեն կցված հրազենից մահացու վիրավորում է հասցրել սպային։ Մամուլում տարածվելուց հետո միայն ՊՆ-ն հաստատեց պայմանագրային զինծառայող, 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանի սպանվելու մասին լուրը:

12․05․2018թ․, ելույթ՝ ՊՆ-ում, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացնելիս

Խոստում - Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը:

Իրական պատկեր – Այս խոստումը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենատապալվածներից մեկը։ Մարտական պայմաններում հազարավոր զոհերը և ոչ մարտական պայմաններում հարյուրավոր զոհերը վկայությունն են այն բանի, որ «յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար» խոստացված քայլերը չեն արվել։

Հունվարի 19-ին լրանում է Վարդենիսում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին, երբ ՊՆ-ն զինվորներին չէր ապահովել պատշաճ կացարանով, ինչի արդյունքում հրդեհից զոհվեց 15 զինծառայող։ Ի հակառակ լրջագույն քննություն անելու խոստման, Նիկոլ Փաշինյանն ինքը կառավարության նիստում առաջարկեց վարկած, թե ինչպես է հրդեհը եղել, մեղավոր կարգեց սպային, որից հետո քննությունը գնում է հենց իր նշանակած ուղղությամբ։

Հայաստանում շարունակ բողոքի ակցիաներ են անում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները՝ նշելով, որ իրենց զավակների սպանության գործերը ծածկադմփոց է արվում։

Հրադադարի խախտման արդյունքում զինվոր զոհվելու փաստերով ևս հարուցվում են քրեական գործեր, սակայն հանրությունը չի տեղեկացվում դրանց ընթացքի, արված հետևությունների ու հետևանքների մասին։

Շարունակելի