Հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի հնարավոր նոր նախագահի անունը
Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին կարող է դառնալ Եվրոպական խորհրդի նոր նախագահը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Դրագին Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավարն է, որը փրկել է միության ընդհանուր արժույթը»,- պարբերականին հայտնել են Եվրամիության պաշտոնյաներն ու դիվանագետները:
Միաժամանակ, Դրագիին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ նախկին վարչապետը չի ցանկանում Եվրամիությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Ըստ թերթի՝ այս պաշտոնի համար այլ հավակնորդներ կան՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
Financial Times-ը նշում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի նոր թեկնածու գտնելու շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ԵՄ կանոնների համաձայն՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով ունի եվրոսկեպտիկ հայացքներ, կարող է ստանձնել Հունգարիայի վարչապետի պաշտոնը, եթե այլ թեկնածու չառաջադրվի։
Հունվարի 7-ին Եվրախորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, ում մանդատի ժամկետը լրանում է նոյեմբերին, հայտարարեց, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը թողնելու է իր պաշտոնը՝ զբաղեցնելու եվրոպացի պատգամավորի աթոռը։