Թուրքական 100 հոգանոց ջոկատը ներխուժել է Սիրիա
Սիրիական իշխանությունների պնդմամբ` 100 հոգանոց թուրքական զինված խումբը բեռնատարներում բեռնված ռազմական տեխնիկայով ներխուժել է Սիրիա: Տեղեկացնում է CNNTurk գործակալությունը:
Ըստ Շամ քաղաքի կառավարական ներկայացուցիչների` ուրբաթ օրը թուրքական 100 հոգանոց զինված խումբը ներխուժել է Սիրիա: Նրանք զինված օժանդակություն են ցույց տալիս տեղի ահաբեկչական կազմակերպության անդամներին: Այս ներխուժման վերաբերյալ սիրիական իշխանությունները նամակ են ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Բողոք-նամակում հայտարարվում էր, որ թուրքական զինված խմբի ներխուժման և ԻՊ-ի ահաբեկիչներին օգնություն տրամադրվելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիան բացեիբաց հայտարարում է Սիրիայի հյուսիսային մասերը ռմբակոծելու մասին: