Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել։ Այս մասին գրում է BBC-ն։
Բլինկենը Իսրայել է ժամանել երկուշաբթի երեկոյան՝ Սաուդյան Արաբիայից, որտեղ երկրի թագաժառանգի հետ բանակցություններ է անցկացրել Գազայի վերաբերյալ:
Բլինկենը նշել է, որ արաբական աշխարհի առանցքային երկրները պայմանավորվել են սկսել Գազայի վերականգնման և կառավարման ծրագիրը, երբ ավարտվի պատերազմը։
Սպասվում է, որ Իսրայելում Բլինկենը կհանդիպի երկրի ղեկավարության հետ։