Ճապոնիան սկսել է նախապատրաստվել ամերիկյան ռազմաբազայի կառուցմանը
Նախապատրաստական աշխատանքներ են սկսվել Օկինավայի Նագո քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ նոր ռազմաբազայի կառուցման վայրում՝ նույն կղզում գտնվող Ֆուտենմա բազան այնտեղ տեղափոխելու համար։
Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Մասնավորապես, շինարարական աշխատանքների ընթացքում ծովի աղտոտումը կանխելու համար սկսվել է պաշտպանիչ թաղանթի տեղադրումը։ Պաշտպանության նախարարության հաշվարկներով՝ անհրաժեշտ բոլոր աշխատանքները, ընթացակարգերն ու շինարարությունն ավարտելուց հետո բազայի տեղափոխումը հնարավոր կլինի 12 տարի անց։