Իսրայելում պատերազմի հետևանքով զոհերի թիվը հասնում է մոտ 1200-ի
Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Իսրայելի հյուսիսում տագնապի ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից։
Իսրայելում, ըստ իշխանությունների վերջին տվյալների, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այս թիվը ներառում է խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։