Թուրքիան աշխատում է Էրդողանի ու Պուտինի հանդիպման համար
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով, սակայն ժամկետների և վայրի մասին հստակություն դեռ չկա:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թուրք ղեկավարի վարչակազմից:
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ առաջնորդները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ծանր ժամանակացույցի պատճառով։ Էրդողանը նաև հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ և կքննարկի «հացահատիկի գործարքի» վերսկսումը։