Գերմանիան հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ժամկետները
Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան 2024 թվականին:
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հույս է հայտնել Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մուսդորֆը։
«Ես ակնկալում եմ դա: Քաոսը կավարտվի Ամերիկայում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Նրա հաղթանակը կարող է դրական նոտա լինել: Սա ողջամիտ մարդկանց մեծ հույսն է այս աշխարհում», - ասել է նա:
Մուսդորֆը հավելել է, որ աշխարհը հոգնել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենից։