Գերմանիան Եվրամիությանը կոչ է անում մեծացնել աջակցությունն Ուկրաինային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ԵՄ երկրներին ուժեղացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային: Նա նշել նաև, որ միայն Գերմանիայի գործադրած ջանքերը բավարար չեն լինի։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Շոլցը նշել է, որ ԵՄ երկրները բավականաչափ զենք չեն ուղարկում Կիև.
«Անկախ նրանից, թե որքան կարևոր է Գերմանիայի ներդրումը, դա բավարար չի լինի երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Ուստի ես կոչ եմ անում ԵՄ-ում մեր դաշնակիցներին մեծացնել իրենց ջանքերը Ուկրաինային օգնելու համար։ ԵՄ անդամ երկրների մեծ մասից Ուկրաինային սպառազինության պլանավորված մատակարարումները բավարար չեն»:
Գերմանիայի կառավարությունը հայտնում է, որ 2023 թվականին իրենց երկիրը 5,4 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական աջակցության համար, իսկ հետագա տարիներին օգնության ծավալը պետք է կազմի 10,5 միլիարդ եվրո։