Եթե ես չունեմ անձեռնմխելիություն, ապա կոռումպացված Ջո Բայդենը նույնպես անձեռնմխելիություն չի ունենա․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը բացել է «հսկա Պանդորայի արկղը», քանի որ ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը նույնպես կարող է մեղադրվել, եթե նրա անձեռնմխելիությունը զրկվի։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում։
«Եթե ես չունեմ անձեռնմխելիություն, ապա կոռումպացված Ջո Բայդենը նույնպես անձեռնմխելիություն չի ունենա: Սահմանից այն կողմ [միգրանտների] ներխուժումը և Աֆղանստանի հանձնումը միայն բավարար կլիներ Ջոյին մեղադրանք առաջադրելու համար։ Միլիոնավոր դոլարների արտասահմանյան փողեր, որոնք պարզվում էին, որ «նրա գրպաններում են: Արդարադատության նախարարությանը զինելով իր քաղաքական հակառակորդի դեմ՝ իմ դեմ, Ջոն բացել է Պանդորայի հսկա արկղը», - ասել է Թրամփը: