ՊՆ Բերդի զորամասի փոխհրամանատարին սպասարկող ծառայողական ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Աղբյուրի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին: