Որևէ մեկը սպասելիք թող չունենա, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է քաղաքականությունից
«Որեւէ մեկը հայտարարե՞լ է, որ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքականությունից: Նման սպասելիքներ որեւէ մեկը չպետք է ունենա»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե փետրվարի 12-ին նախագահի ելույթը նշանակում է, որ վերջինը չի պատրաստվում 2018թ.-ին հեռանալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: