Ամերիկացիների գրեթե կեսն ակնկալում է անկարգություններ 2024 թվականի ընտրություններում
ԱՄՆ-ի բնակիչների մոտ կեսը (49%) ակնկալում է, որ երկրում անկարգությունները կրկնվեն 2024 թվականին ԱՄՆ ընտրություններից հետո։ Այս մասին են վկայում YouGov-ի կողմից ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ համատեղ անցկացված հարցման տվյալները։
«Շատ ամերիկացիներ մտահոգված են Ամերիկայում իշխանության խաղաղ անցման հեռանկարներով, քանի որ երկրի կեսը բռնություն է սպասում այն կողմից, որը կպարտվի ապագա ընտրություններում», - ասվում է զեկույցում:
Հետազոտության համաձայն, ամերիկացիների 51% -ը կարծում է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ: Բացի այդ, հարցման համաձայն՝ ԱՄՆ բնակիչների 70%-ը կարծում է, որ ընտրություններից առաջ երկրում ժողովրդավարությունը վտանգի տակ է։
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ-ում, հունվարի 3-ից 5-ը `ամերիկացի մեծահասակների շրջանում: Ուսումնասիրությունն ունի 2,8 տոկոսային կետի սխալի սահման:
Մինչ այս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը պատրաստ է զոհաբերել երկրում տիրող ժողովրդավարական համակարգը՝ իշխանության վերադառնալու համար։