Իսրայելական բանակը գիշերը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող 30 թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը իսրայելական զորքերը հարվածել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի 30 թիրախների։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Խան Յունիսում ահաբեկչական 30 կարևոր օբյեկտներին, այդ թվում՝ ստորգետնյա օբյեկտներին, ահաբեկիչների ենթակառուցվածքին և զենքի պահեստներին: Այս հարվածները կնպաստեն օպերատիվ գործողությունների շարունակմանը երկրի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Իսրայելական բանակը նաև հայտարարել է Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող ալ-Մաղազի շրջանում պահեստին հարվածելու մասին, որտեղ իբր մեծ հեռահարության հրթիռներ են պահվել։