ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պատճառով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները փակուղում են
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման հարցում Թուրքիայի ձգձգումը փակուղի է մտցրել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ թուրքական կառավարությունը մտադիր է «կանաչ լույս վառել» Ստոկհոլմի համար:
Այս մասին գրում է T24 թերթը։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը մոտ օրերս կներկայացվի Թուրքիայի խորհրդարանին, կիրակի օրը հաղորդել է Habertürk հեռուստաալիքը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հստակություն չկա։