Թեհրանն ու Մոսկվան ամբողջությամբ հրաժարվել են SWIFT համակարգից
Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական համակարգերը, ուստի այժմ նրանց բանկերը կարող են ուղղակիորեն գործարքներ իրականացնել:
Այս մասին լրատվամիջոցներին ասել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին։
«Մենք կապել ենք երկու երկրների ֆինանսական փոխանցման համակարգերը միմյանց հետ: Սա նշանակում է, որ երկու երկրների բանկերին Շվեյցարիան այլևս պետք չէ միմյանց հետ շփվելու համար, և երկու երկրների առևտրային բանկերը կարող են միջնորդներ ստեղծել»,- մեջբերում է Քարիմին Fars գործակալությունը։
Իրանի Կենտրոնական բանկի փոխնախագահն ընդգծել է նաև, որ երկու երկրների արտահանողները կարող են գործարքներ իրականացնել իրենց ազգային արժույթով։