Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով (լուսանկար)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) այսօր տեղի կունենա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստ:
Չնայած առողջական հանգամանքներին Գագիկ Խաչատրյանը ներկա կլինի նիստին։
Դատական նիստին ներկա գտնվելու համար՝ նա դատարան է բերվել բժշկական հաստատությունից՝ շտապօգնության մեքենայով։ Գագիկ Խաչատրյանն անվասայլակով է։
Պաշտպանական թիմի հաղորդմամբ, քանի որ դատարանը դեկտեմբերին մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, այնուամենայնիվ չի քննել պաշտպանության միջնորդությունը` թույլ տալու մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով, այսօր միջնորդություն է ներկայացվելու նաև այս հարցով: Նշվում է, որ հարցի քննությունը հետաձգվել էր, որպեսզի ստացվի մասնագիտական եզրակացությունը անկախ մարմնից` արդյոք հնարավոր է նման վիրահատություն Հայաստանում:
«Հաշվի առնելով, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը խիստ սրված է, և այս պահին վիրահատության հետաձգումը կյանքի և առողջության լրջագույն ռիսկեր է պարունակում, ենթադրվում է հարցի հրատապ քննություն»,- նշել են պաշտպանական թիմից։