Բայդենը չի գնա երկրորդ ժամկետի․ ամերիկացի վերլուծաբան
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը չի գնա երկրորդ ժամկետով, դուրս կգա նախագահական մրցավազքից, այս կարծիքն է հայտնել վերլուծաբան Մայքլ Ջեմբլաստը, գրում է Express- ը։
Ըստ վերլուծաբանի, Բայդենը հետ է կանչելու իր թեկնածությունը։
Ջեմբլաստը կարծում է, որ ամերիկացի ղեկավարը հանրային հայտարարության մեջ իր որոշման պատճառների շարքում կնշի նաև առողջության վատ վիճակ:
Վերլուծաբանը նշում է, որ դրանից հետո Բայդենը թույլ կտա Դեմոկրատական կուսակցությանը ընտրել նոր թեկնածուի։