Իրանում մահապատժի է ենթարկվել Ալի Խամենեիի խորհրդատուն
24-ամյա Մոխսեն Սարավանին, ով Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդատուն էր, մահապատժի է ենթարկվել՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին գրում է Irna-ն։
Իրանի միջազգային հեռուստաալիքը հայտնել է, որ Սարավանին մեղադրվում է գաղտնի տեղեկատվություն հավաքելու եւ այն հանձնելու համար։
Բացի այդ, ձերբակալվել է եւս երեք անձ, ովքեր փորձել են կազմակերպել ահաբեկչություններ։