Իսրայելը ցանկանում է վերահսկողության տակ առնել Եգիպտոսի և Գազայի միջանցքը
Իսրայելը Կահիրեին առաջարկել է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջանցքի երկայնքով սենսորներ տեղադրել և վերահսկման անօդաչու թռչող սարքեր ուղարկելու իրավունք տրամադրել, եթե դրանք գործարկվեն։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հայտարարություններին։
«Իսրայելն առաջարկել է սենսորներ տեղադրել Ֆիլադելֆիայի միջանցքի երկայնքով՝ Եգիպտոսի կողմից վերահսկվող ցամաքի մի հատված Գազայի հետ սահմանին... Իսրայելը նաև առաջարկել է ուղիղ ծանուցում տրամադրել սենսորների ակտիվացման դեպքում և հետախուզական անօդաչու սարքեր ուղարկելու իրավունք»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ Իսրայելի՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումն օգտագործել է միջանցքը՝ թունելներով զենք ու մարդկանց բերելու համար։ Այսպիսով, Իսրայելը ցանկանում է նախապես տեղեկացված լինել թունելների վերականգնման հնարավոր փորձերի մասին։ Կահիրեն իր հերթին հայտարարել է, որ կքննարկի սենսորների տեղադրման հարցը, սակայն ընդգծել է, որ ծանուցումների տրամադրումը կամ անօդաչու թռչող սարքերի առաքման հաստատումը կլինի Եգիպտոսի ինքնիշխանության խախտում։
Այս հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են։