Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: