Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին՝ աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին»,-գրել է Վրաստանի նախագահը։