Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածել է «Հեզբոլլահի» օպերատիվ կենտրոնին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օպերատիվ հրամանատարական կենտրոնին․
ՑԱԽԱԼ-ը նաև հայտնել է, որ հունվարի 5-ին վաղ առավոտից տանկերով ու հրետանիով հարվածներ են հասցրել նաև Լիբանանի մի քանի շրջաններին: Նշվում է, որ այսօր ավելի վաղ Լիբանանից դեպի իսրայելական տարածք բազմաթիվ հարվածներ են հասցվել․ «ՑԱԽԱԼ- ը ոչնչացրել է կրակի աղբյուրները», - նշվում է հաղորդագրության մեջ։