Mercedes-ը «Չայնիի» ոլորաններում մերկասառույց ճանապարհի պատճառով հայտնվել է ձորի եզրին
Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած Mercedes-Benz CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորի եզրին, հաղորդում է Shamshyan-ը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը տեղացած ձյունն ու ճանապարհի մերկասառույցն են եղել ու միայն վթարից, որոշ ժամանակ անց ճանշինը ժամանել ու սկսել է ճանապարհը մաքրել ձյան շերտից։