Հոգեկան ներգործության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 64-ամյա Վերա Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: