Ուկրաինայի չորս շրջաններում ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել
Ուկրաինայի հարավային և կենտրոնական չորս շրջաններում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասվում է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալներում։
Ըստ քարտեզի՝ ահազանգը հնչում է Օդեսայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Բացի այդ, տագնապի ազդանշան է հայտարարվում Ռուսաստանի Դաշնության Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։
Ավելի վաղ ուրբաթ առավոտյան տագնապ է գրանցվել Ուկրաինայի արեւմուտքի չորս շրջաններում։