Քանի՞ հայ գերի կա Բաքվում այս պահին
Այս պահին Բաքվում հաստատված 23 գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են վերջին ագրեսիայի հետևանքով: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո 32 անձանց բռնի անհետացման վերաբերյալ ունեն փաստական տվյալներ․ դրանք ներկայացվել են վերպետական ատյաններին։