Ինձ հարցեր բարձրացնող պաշտոնյաններ պետք չեն, ինձ հարց լուծողներ են պետք. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը դառնացած է մարզերում տիրող իրավիճակից։
Նա երեկ` հունվարի 3–ին, Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ, իր համար «բացահայտումներ» է արել և տեսել, որ կառավարության ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ կան:
Դիմելով մարզպետերին` նա ասաց, թե իրեն այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ:
«Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ, ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչո՞ւ է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք` այս հարցը լուծված է ու չբացատրեք` ինչպես»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրեն այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր, պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են այդ հարցերը:
Հիշեցնենք, որ այսօր նա աշխատանքից ազատել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։