Լոռու մարզի Ֆիալետովո գյուղում մանկապարտեզ կկառուցվի
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի 2-րդ փողոց 44/1 հասցեով գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։
Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա` հունվարի 4–ի նիստում:
Ֆիոլետովո համայնքը տեղեկացրել է, որ Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մարզեր կատարած այցերի ընթացքում տեսելէ, որ կառավարության ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ կան: