Փաշինյանը Լոռու մարզպետին ազատել է պաշտոնից
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից:
Որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչն է նրա հեռացման պատճառը` առայժմ հայտնի չէ, միայն նկատենք, որ երեկ` հունվարի 3–ին, Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նա արձանագրել էր բազմաթիվ խնդիրներ ու հայտարարել` «չեմ հանդուրժելու»: