Հայաստանի ԱԳՆ. Մենք ցնցված ենք Իրանում պայթյունների մասին լուրից
Մենք ցնցված ենք՝ իմանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց զոհ են դարձել ավելի քան 100 անմեղ բնակիչներ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։