Իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել
Քաղաքականություն

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրենի հարցազրույցը անհայտ ճանապարհով հայտնվել է ադրբեջանական CBC-ի` կեղծիքներով ողողված ռեպորտաժում. պարզաբանում է Միքայել Բադալյանը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2023 թվականի նոյեմբերի 27-ին ինձ հետ էր կապվել վավերագրող-ռեժիսոր, Հայաստանի հանրապետության քաղաքացի Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է նկարահանել գիտահանրամատչելի ֆիլմ՝ ուրարտական թագավորության մասին: Այդ առումով, որպես ճանաչված մասնագետի, ընկերությունը ցանկացել է, որպեսզի ես և մեկ ուրարտագետ ևս հարցազրույց տանք այդ ֆիլմի համար: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ես և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց ենք տվել Սեդա Գրիգորյանի թիմին և պատմել այն մասին, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել ենք Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում իրականացված վերջին տարիների արդյունքների մասին:

Այսօր՝ 2024 թվականի հունվարի 3-ին ինձ է զանգահարել 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Սերոբյանը և տեղեկացրել առ այն, որ ադրբեջանկան CBC ալիքը խեղաթյուրող ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին և որ այդ ռեպորտաժի 16-րդ րոպեում առկա է նաև իմ հարցազրույցը:

Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական և կամ հետուրարտական, այլ նաև՝ անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը:

Միջնադարի առումով որպես օրինակ եմ բերել Էրեբունի հնավայրում գտնված տուֆե ջրատար խողովակները, որոնք նման են Երևանի՝ Հանրապետության հրապարակից գտնված խողովակներին և կարող են թվագրել 13-14-րդ և կամ 17-րդ դարերով, այնուհետև նշում եմ, որ ես միջնադարի մասնագետ չեմ և չեմ կարող հստակ խոսել այդ մասին: Հենց այս հատվածը կտրվել և դրվել է ադրբեջանական կեղծարար նյութում:

Փորձ են արել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան՝ կտրելով իմ խոսքը: Չիմացողի մոտ կստեղծվի թյուր տպավորություն, թե ինքս մասնակցել եմ այդ հաղորդման պատրաստմանը: Արդեն իսկ 5-րդ ալիքի լրատվական ծառայությանը տվել եմ մանրամասն պարզաբանում և բացի այդ, վերը նշված լրատվամիջոցի լրագրողը իմ ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Սեդա Գրիգորյանին և փորձել ստանալ պարզաբանում: Սեդա Գրիիգորյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և որ, հավանաբար, իրեն խաբել են: 5-րդ ալիքին տրված հարցազրույցում Սեդա Գրիգորյանը նշել է, որ ամերիկայն այդ կազմակերպության հետ ունեն պայմանագիր և որ ինքը շատ ցավում է, որ ես նման իրավիճակում եմ հայտնվել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Սեդային և իրեն խնդրում եմ իմ հարցազրույցն ամբողջությամբ տեղադրել համացանցում: Նաև նրա համար, որպեսզի մեր թշնամիները լավ լսեն ու սերտեն մեր հնագույն քաղաքի և ՈՒրարտուի պատմությունը:

Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում ամեն-ինչ արվում է խեղել Երևանը, ներկայացնել այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին որպես վանդալ:

Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դա:

Հիմա ինչու՞ եմ ես արժանացել նման պատվի` լինելու միակ հայը այդ կեղծարար նյութում տեղ գտնելու համար: Ես կարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի: Ինչպես գիտեք , այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն: Դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս հերքում է Էրեբունու և Երևանի ուղիղ կապը: Հենց այս դասագրքի խեղաթյուրված քարտեզում է, որ Հայաստանի հանրապետության տարածքն ընդգրկված չէ մեր ուրարտական կայսրության կազմում, իսկ Արարատի տակ հարցականի տակ գրված է նաև Ուրուրուտ: Այսինքն խեղաթյուրված է Արարատ լեռան անունը: Հենց այդ դասագրքում է, որ հայերի ծագման առաջին վարկածի համաձայն մեր նախնիները Բալկաններից գաղթած գաղութարարներ են, ըստ մի շարք հեղինակավոր գիտնականների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ աղավաղված և խեղաթյուրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող բազմաթիվ առանցքային  դրույթներ: Տիգրան Մեծի քարտեզում հեղինակը չգիտես ինչու Հայաստանի հյուսիսում գրել է Վրաստան՝ ցույց տալով ներկա տարածքը, բայց կողքը գրել Վիրք, այսինքն՝ Տիգրան Մեծի ժամանակվա անունը: Իսկ ցավոք, հեղինակը այն տեղը, որտեղ որ պետք է լիներ Աղվանքը, նշել է միայն Ադրբեջան: Այսինքն, Վրաստանի դեպքում գրել է Վիրք, իսկ Ադրբեջանի դեպքում չկա Աղվանքը, այլ գրված է միայն Ադրբեջան: Չգիտես ինչու դասագրքում մտցվել է Աթաթուրքի անունը:

Ակնհայտ է, որ ես համարվում եմ այդ դասագրքի դեմ ամենաակտիվ  պայքարողներից մեկը: Հենց իմ մի քանի գրառումներն էին նաև, որ շատերին մատնացույց արեցին դասագրքի մի շարք վտանգավոր դրույթներ: Հետաքրքիր էր, որ երբ Հայ հեղինակավոր գիտնականների մասնագիտական եզրակացությունը հրապարակվեց Բննօրան ՀԿ-ի կայքում, հենց ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց անմիջապես անդրադարձավ այդ իրողությանը՝ հայ գիտնականներին անվանելով պսևդոպատմաբաններ:

Ակնհայտ է, որ ամերիկյան այդ կազմակերպությունը նյութը տվել է ադրբեջանցիներին, կամ ի սկզբանե այդ կազմակերպությունը եղել է կեղծ: Հիմա հարց, ինչու՞ այդ ամերիկյան կազմակերպությունը չուզեց հայ այլ ուրարտագետի հետ հարցազրույց:

Ինչու՞ էին ընտրել ինձ: Ինչու՞ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում: Իմ կարծիքով, շատ պարզ: Որպեսզի «փչացնեն» ինձ:

Պատկերացրեք, այդ խեղված նյութը նայում են բազմաթիվ հայեր և այս էմոցիոնալ ֆոնին նրանք տեսնում են Էրեբունի թանգարանի տնօրենին: Տրամաբանական է, որ շատերը պետք է մտածեն, որ ինձ գումար են տվել, որ ես խոսեմ, ինձ ընկալեն որպես թշնամու ջրաղացին ջուր լցնող: Այսինքն, չի բացառվում որ թշնամին նման կերպ փորձ է անում շարքից հանել իր դեմ դուրս եկած հային:

Միևնույն է, Ձեզ չի հաջողվելու մեզնից խլել ու ջնջել մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Հաճախ նայեք Էրեբունի-Երևանի քարե անձնագրին, նայեք վիշապաքարերին, նայեք մեր խաչերին, նայեք մեր պարզ տաճարներին ու հիշեք, որ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը համարվող Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն առ այսօր կոչվում է հայկական: Քանի Երևանի բակերում վազում են փոքրիկ Մենուաներն ու Արգիշթիները, Երևանը չի լինելու քոչվորներինը: Մենք գիտենք և Աստված մեզ հետ է…»։