Իրանում պայթյուններից տուժածների թիվը հասել է 188-ի
Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին։
Ավելի վաղ հաղորդվում էր 103 զոհի և 142 վիրավորի մասին։ Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ է գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
«Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվն այս պահին հասել է 188-ի»,- հայտնել են Իրանի շտապօգնության ծառայությունից։