Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ Շիրղոլամի
Հասարակություն

Երևանում «իրար երկար նայելու» շուրջ ծագած վեճն ավարտվել է սպանությամբ․ 20-ամյա երիտասարդը կալանավորվել է

2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում  կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարված քննչական, վարութային այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը․ վերջինս Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  նույն օրը՝  ժամը 22։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում չնչին առիթով՝ միմյանց երկար նայելու հարցի շուրջ, 20-ամյա երիտասարդը, եղբոր և մի խումբ այլ անձանց հետ վեճի է բռնվել Երևանի բնակիչ երկու եղբայրների հետ։ 

Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը, եղբոր և հիշյալ անձանց հետ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, աղմկելով, հայհոյանքներ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և մարդկանց անդորրը, տարածքի բնակիչների մոտ հարուցել վախի և անհանգստության մթնոլորտ։ 

Այնուհետև, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ վերցրած սուր կտրող-ծակող առարկայով նա հարվածել է երկու եղբայրների՝ վիճաբանությանը միջամտած  49-ամյա հոր աջ աճուկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 20–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1-ին մասով և 297–րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուլիգանական արարքներին մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։  

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: